18:43  ,  19 դեկտեմբերի, 2019

Չէի ցանկանա ռինգ դուրս գալ նրա հետ. Մայք Թայսոնը բռնցքամարտի հնարքներ է սովորեցրել Սերենա Ուիլյամսին

Լեգենդար ամերիկացի պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ, 53-ամյա Մայք Թայսոնը մարզվել է աշխարհի նախկին առաջին ռակետ, 38-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամի հետ:

Մայք Թայսոնը բռնցքամարտի հնարքներ է սովորեցրել Ուիլյամսին և մարզման տեսանյութը հրապարակել սոցիալական ցանցում:

«Չէի ցանկանա ռինգ դուրս գալ բոլոր ժամանակների լավագույնի հետ»,- գրել է Թայսոնը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում