11:47  ,  19 դեկտեմբերի, 2019

Բուֆոնը կրկնել է Մալդինիի ռեկորդը

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի առաջնություններում անցկացրած հանդիպումների քանակով կրկնեց «Միլանի» նախկին խաղացող Պաոլո Մալդինիի ռեկորդը՝ 647 հանդիպում։

41-ամյա Բուֆոնը մասնակցել է «Սամպդորիայի» դեմ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպմանը։ 2։1 հաշվով հաղթել է «Յուվենտուսը»։

Բուֆոնը նորամուտն Իտալիայի առաջնությունում նշել է 1995թ․ նոյեմբերի 19-ին «Պարմայի» կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով