20:09  ,  18 դեկտեմբերի, 2019

Սուպերկլասիկոյից առաջ Բարսելոնայում ցույցեր են ընթանում (ֆոտո)

Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում դեկտեմբերի 18-ին կատալոնական «Բարսելոնան» կընդունի Մադրիդի «Ռեալին»:

Հանդիպման մեկնարկից ժամեր առաջ Բարսելոնայում քաղաքական ցույցեր են ընթանում: Ցույցերն անցկացվում են նաև «Կամպ Նոու» ստադիոնի շրջակայքում:

Բարսելոնայի բնակիչները Կատալոնիայի դրոշներով և պաստառներով դուրս են եկել փողոց և պահանջում են ճանաչել Կատալոնիայի անկախությունը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերին, հետաձգվել էր քաղաքական ցույցերի պատճառով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեկտեմբերի 18-ին հանդիպել են և քննարկել Բարսելոնայում Արքայական ակումբի պատվիրակության անվտանգության խնդիրը:

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Image

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում