18:04  ,  18 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» ու «Ռեալի» նախագահները հանդիպել են (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումից առաջ Բարսելոնայի հյուրանոցներից մեկում հանդիպել են ակումբների նախագահները:

«Սոֆիա» հյուրանոցում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննարկել են Բարսելոնայում Արքայական ակումբի ֆուտբոլիստների անվտանգության ապահովման խնդիրը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերին, Կատալոնիայում ընթացող քաղաքական ցույցերի պատճառով հետաձգվել էր:

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում