01:24  ,  18 դեկտեմբերի, 2019

«Բորուսիան» ոչ ոքի խաղաց առաջատարի հետ, «Հոֆենհայմը» հաղթանակ տարավ (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում ուժերը չափեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Լայպցիգի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով:

«Բորուսիայի» կազմից գոլերի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլը, գերմանացի հարձակվող Յուլիան Բրանդտը և անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: «Լայպցիգի» կազմից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները: Աչքի ընկավ նաև չեխ հարձակվող Պատրիկ Շիկը:

Այժմ «Լայպցիգը» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» երրորդն է՝ 30 միավորով:

Միաժամանակ ընթացող խաղում «Հոֆենհայմը» 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Ունիոն Բեռլինի» նկատմամբ: «Հոֆենհայմի» կազմից գոլի հեղինակ դարձան Տոգոն ներկայացնող հարձակվող Իլա Բեբուն և ավստրիացի հարձակվող Կրիստով Բաումգարտները:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ էր դուրս եկել «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում և փոխարինվեց խաղի 85-րդ րոպեին:

Այժմ «Հոֆենհայմն» ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորուսիա» - «Լայպցիգ»՝ 3:3 (տեսանյութ)

Յուլիան Վայգլ, 23, Յուլիան Բրանդտ, 34, Ջեյդոն Սանչո, 55 - Տիմո Վերներ, 47, 53, Տիմո Շիկ, 77

«Ունիոն Բեռլին» - «Հոֆենհայմ»՝ 0:2

Իլա Բեբու, 56, Կրիստով Բաումգարտներ, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով