09:09  ,  18 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնա» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իսպանիայի առաջնությունում դեկտեմբերի 18-ին տեղի կունենա 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Կատալոնական թիմի հաղթանակը գնահատվում է 1․75 գործակցով։ Արքայական ակումբի հաղթանակի հավանականության գործակիցն է 4․20, ոչ ոքի արդյունքինը՝ 4․00։

16 խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 35 միավոր։ Գոլերի տարբերությամբ առաջին տեղում է «Բարսելոնան»։

Պրիմերայի անցած մրցաշրջանում «Բարսելոնան» առաջին շրջանում տանը «Ռեալին» հաղթել է 5։1 հաշվով, Մադրիդում՝ 1։0 հաշվով։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում