23:43  ,  17 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Ռեալի» դեմ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ հետաձգված հանդիպման հայտացուցակը:

Հայտացուցակից դուրս են մնացել վնասվածքներից ապաքինվող բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:

«Բարսելոնայի» հայտացուցակը՝

Դարպասապահներ. Տեր Շտեգեն, Նետո

Պաշտպաններ. Սեմեդո, Պիկե, Լանգլե, Ալբա, Ումտիտի

Կիսապաշտպաններ. Ռակիտիչ, Բուսկետս, Ալենյա, Ռոբերտո, դե Յոնգ, Վիդալ 

Հարձակվողներ. Մեսի, Սուարես, Գրիզման, Ֆատի, Պերես

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում