22:46  ,  17 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլան հաստատել է, որ Արտետան բանակցում է «Արսենալի» հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ իր օգնական Միկել Արտետան առաջիկայում կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:

«Ես գիտեմ, որ Արտետան բանակցում է «Արսենալի» հետ, սակայն չգիտեմ, թե ինչ տեղի կունենա: Արտետան հասուն մարդ է և ինքն է որոշում իր ապագան:

Այնուամենայնիվ, ես գոհ եմ նրա աշխատանքից և կցանկանամ, որ նա մնա «Մանչեսթեր Սիթիում»»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի» ներկայացուցիչները ժամանել են Մանչեսթեր և պայմանագիր են առաջարկել Արտետային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում