23:10  ,  16 դեկտեմբերի, 2019

Կառլո Անչելոտին համաձայնության է եկել «Էվերտոնի» հետ

Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին առաջիկա ժամերի ընթացքում կնշանակվի Լիվերպուլի «Էվերտոնի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է TalkSport-ը՝ հղում անելով բրիտանական պարբերականներին:

Անչելոտին, որն ավելի վաղ ժամանել էր Լիվերպուլ, համաձայնության է եկել «Էվերտոնի» ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր դեկտեմբերի 11-ին:

Կառլո Անչելոտին նախկինում գլխավորել է նաև «Միլանը», «Չելսին», «Ռեալը», ՊՍԺ-ն և «Բավարիան»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս