21:16  ,  16 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը կհեռանա թիմից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մանչեսթերյան ակումբից, հայտնում է ESPN-ն:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագիր չառաջարկել 34-ամյա պաշտպանին, որի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Այսպիսով, անգլիացի պաշտպանը հունվարից կկարողանա բանակցություններ վարել այլ ակումբների ներկայացուցիչների հետ:

Էշլի Յանգը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից: Անգլիական ակումբի կազմում Յանգը մասնակցել է 258 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում