20:15  ,  16 դեկտեմբերի, 2019

«Արսենալը» բանակցում է Արտետայի հետ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը բանակցություններ է վարում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի օգնական Միկել Արտետայի հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:

2011-2016 թվականներին «Արսենալում» հանդես եկած Արտետան դեկտեմբերի 15-ի երեկոյան իր տանը հյուրընկալել է «Արսենալի» ներկայացուցիչներին և նախնական համաձայնության է եկել լոնդոնցիների հետ:

Իսպանացի նախկին կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» աշխատանքը սկսել է 2016 թվականին:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Միկել Արտետան իսկական պրոֆեսիոնալ է և պատրաստ է ֆուտբոլային ակումբ գլխավորել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում