19:20  ,  16 դեկտեմբերի, 2019

Մարսելոն բաց կթողնի Սուպերկլասիկոն

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Մարսելոն վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հետաձգված հանդիպմանը:

Արքայական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մարսելոն չի ապաքինվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում ստացած վնասվածքից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում