16:16  ,  16 դեկտեմբերի, 2019

ՊՍԺ-ի ֆանատների հրավառությունը Մբապեի գոլից հետո

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4։0 հաշվով պարտության էր մատնել «Սենթ Էթյենին»։ Փարիզյան թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի երկրորդ գոլից հետո 89-րդ րոպեին հյուրերի երկրպագուների տրիբունայում սկսվել է իսկական հրավառություն։

ՊՍԺ-ն 17 խաղից հետո 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ ունի 7 միավորի առավելություն։ «Սենթ Էթյենը» 11-րդ տեղում է՝ 25 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս