14:53  ,  16 դեկտեմբերի, 2019

Չինաստանում «Արսենալի» ֆանատներն այրում են Օզիլի խաղաշապիկները

Չինաստանում Լոնդոնի «Արսենալի» ֆանատները շարունակում են այրել անգլիական ակումբի թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլի խաղաշապիկները, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում արած գրառումներով մեղադրել էր մուսուլմաններին Չինաստանում ույգուրների խնդրին չանդրադառնալու համար։

Դրանից հետո անգլիական ակումբը պաշտոնապես հայտարարել էր, որ Օզիլի գրառումն անձնական կարծիք է եւ ակումբի հետ կապ չունի։ Սակայն Չինաստանում Օզիլի հրապարակումից հետո պետական CCTV-ն  չեղարկեց Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» (0։3) հանդիպման հեռարձակումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում