14:14  ,  16 դեկտեմբերի, 2019

Էդգար Բաբայանը՝ հնարավոր տրանսֆերի, Հայաստանի հավաքականի եւ ՀՖՖ նախագահի ընտրության մասին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Դանիայի Սուպերլիգայի առաջնության 20-րդ տուրում «Հոբրոն» 1։1 հաշվով է ավարտել արտագնա խաղը «Բրոնդբյուի» հետ։ Հյուրերի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել ամբողջ հանդիպումն անցկացրած Էդգար Բաբայանը։

24-ամյա ֆուտբոլիստը Դանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի խաղացողը խոսել է հնարավոր տրանսֆերի, ազգային թիմում մրցելույթների եւ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրության մասին։

Շարժվում եմ ճիշտ ուղղությամբ

Դեռ չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ձմռանը։ Հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Հոբրոյի» հետ, բայց եթե լինի հետաքրքիր առաջարկ լավ ակումբից, ես կդիտարկեմ այն։

Այն, որ իմ ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ, նշանակում է՝ շարժվում եմ ճիշտ ուղղությամբ։

Ուրախ եմ, որ Հայաստանի հավաքականում դրսեւորվելու շանս ստացա

Իհարկե, ինձ չի ուրախացնում հավաքականում ստեղծված իրավիճակը։ Ես մինչեւ հիմա ամաչում եմ Իտալիայի դեմ խաղում գրանցված արդյունքից։ Բայց մենք պետք է շարժվենք առաջ եւ թույլ չտանք, որ այդպիսի բան կրկնվի ապագայում։

Ուրախ եմ, որ ազգային հավաքականում դրսեւորվելու հնարավորություն ստացա։ Գիտեմ, որ կարող եմ օգնել հավաքականին։ Հույս ունեմ՝ դա ապացուցել եմ մարզիչին։

ՀՖՖ նախագահի ընտրության մասին

Պետք է սպասել եւ հետեւել իրադարձությունների զարգացմանը։ Հույս ունեմ, որ կողմերը կընդունեն ճիշտ որոշում եւ հայկական ֆուտբոլի համար կգան լավ ժամանակներ։

Սամվել Սուքիասյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով