12:09  ,  16 դեկտեմբերի, 2019

«Ռոմայի» մարզիչ․ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները կարեւոր են

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան կարեւորել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը հռոմեական թիմում։

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» 3։1 հաշվով հաղթել էր ՍՊԱԼ-ին, Մխիթարյանը խփել էր երրորդ գոլը փոխարինման դուրս գալուց հետո։

«Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, բավարարված եմ մեր թիմի խաղից։ Ինտենսիվ եւ ագրեսիվ խաղ ցուցադրեցինք։ Մխիթարյանի նման խաղացողները կարեւոր են»,- ասել է Ֆոնսեկան խաղից հետո տեղի ունեցած ասուլիսում։

30-ամյա Մխիթարյանը երրորդ գոլն է խփել «Ռոմայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում