17:44  ,  16 դեկտեմբերի, 2019

Մբապեն Ֆրանսիայի առաջնության ռեկորդ է սահմանել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հերթական ռեկորդն է սահմանել Ֆրանսիայի առաջնությունում:

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Սենթ-Էթյենի» դեմ խաղում Մբապեն դուբլ գրանցեց՝ դառնալով Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է 70 գոլ խփել Ֆրանսիայի առաջնությունում:

ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվողն այս ցուցանիշով առաջ անցավ Բեռնար Լյակոմբայից, որը Ֆրանսիայի առաջնությունում 70 գոլի սահմանագծին հասել էր 22 տարեկանում:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով