11:15  ,  16 դեկտեմբերի, 2019

«Ռայո Վալյեկանո» - «Ալբասետե» խաղն անավարտ է մնացել Զոզուլյայի հասցեին վիրավորական վանկարկումների պատճաոռվ

Իսպանական Սեգունդայի 20-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» - «Ալբասետե» հանդիպումը դադարեցվել էր եւ մնացել անավարտ հյուրերի ուկրաինացի Ռոման Զոզուլյայի հասցեին հնչած վիրավորական վանկարկումների պատճառով։

«Ռայո Վալյեկանոյի» ֆանատները իրենց սիրելի թիմի նախկին խաղացողին ընդունել են թշնամաբար՝ վանկարկելով «Զոզուլյան նացիստ է»։ Ընդմիջումից հետո թիմերը մոտ 40 րոպե դուրս չեն եկել խաղադաշտ։ Դրանից հետո մրցավարները որոշել են չշարունակել խաղը։

Իսպանական Լա Լիգան պաշտոնական հայտարարությամբ համաձայնություն է արտահայտել հանդիպման մրցավարների որոշման հետ, որը եղել է երկու թիմերի խնդրանքի արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում