01:57  ,  16 դեկտեմբերի, 2019

Բենզեմայի գոլը «Ռեալին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորությամբ մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Վալենսիայի» հետ եւ պարտությունից խուսափեց վերջին վայրկյաններին՝ 1։1։

78-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Կարլոս Սոլերը խփեց «Վալենսիայի» գոլը։

Ավելացված 5-րդ րոպեին պատասխան գոլով աչքի ընկավ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ռեալը» 35 միավորով երկրորդ տեղում է՝ գոլերի տարբերությամ հետ մնալով «Բարսելոնայից» (35), որի հետ կհանդիպի դեկտեմբերի 18-ին։

«Վալենսիան» 27 միավորով 8-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ»՝ 1։1 (տեսանյութ)

Կարլոս Սոլեր, 78 - Քարիմ Բենզեմա, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում