01:50  ,  16 դեկտեմբերի, 2019

«Ինտերը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Միլանի «Ինտերն» իտալացի Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 1։1։

8-րդ րոպեին հյուրերի գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Բորխա Վալերոն։ 39-րդ րոպեին «Ֆիորենտինայի» դարպասը գրավեց նաեւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։

«Ֆիորենտինան» պարտությունից խուսափեց ավելացված երկրորդ րոպեին սերբ հարձակվող Դուշան Վլախովիչի խփած գոլի շնորհիվ՝ 1։1։

«Ինտերը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ գոլերի տարբերությամբ առավելություն ունենալով Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ, որը նույնպես վաստակել է 39 միավոր։ «Ֆիորենտինան» 13-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1։1 (տեսանյութ)

Դուշան Վլախովիչ, 90+2 - Բորխա Վալերո, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս