10:50  ,  16 դեկտեմբերի, 2019

Սուլշեր․ Հնարավոր չէ վերահսկել խաղի արդյունքը

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է Լիվերպուլի «Էվերտոնի» հետ ոչ ոքի (1:1) արդյունքը Անգլիայի առաջնության 17-րդ տուրում։

«Մենք տխրել ենք բաց թողած գոլի պատճառով։ Ընդամենը հինգ րոպե վերահսկողությունից բաց թողեցինք խաղը եւ գոլ բաց թողեցինք։ Մենք գերիշխում էինք, կատարեցն 20 հարված, իսկ բաց թողեցինք ստանդարտ դիրքից։ Հնարավոր է, «Էվերտոնը» լավագույնն է Պրեմյեր լիգայում ստանդարտների իրացման հարցում։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի, բայց հնարավոր չէ վերահսկել խաղի արդյունքը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 25 միավորով 6-րդ տեղում է եւ 1 միավոր է հետ 5-րդ տեղում ընթացող «Տոտենհեմից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում