22:52  ,  15 դեկտեմբերի, 2019

«Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլը (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» ընդունեց հետնապահ ՍՊԱԼ-ին։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը, որոնք առաջին խաղակեսի վերջնամասում ստացան 11 մետրանոցի իրավունք եւ արդյունավետ իրացրին։

«Ռոման» երեք գոլերն էլ խփեց երկրորդ խաղակեսում։ Աչքի ընկան  իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ 79-րդ րոպեին փոխարինեց Պերոտիին։ 4 րոպե անց նա խփեց «Ռոմայի» երրորդ գոլը։

«Ռոման» 32 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, ՍՊԱԼ-ը վերջինն է՝ 9 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռոմա» - ՍՊԱԼ՝ 3։1 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 53, Դիեգո Պերոտի, 66, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 83 - Անդրեա Պետանյա, 44, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով