22:21  ,  15 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում ոչ մի շանս չտվեց «Արսենալին»

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվեց «Արսենալին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Գոլ խփեց նաեւ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգ։

«Մանչեսթեր Սիթին» 35 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիից»։ Առաջատար «Լիվերպուլն» ունի 49 միավոր։ «Արսենալը» 9-րդ տեղում է՝ 22 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։3 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 2, 40, Ռահիմ Ստերլինգ, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում