21:35  ,  15 դեկտեմբերի, 2019

Բուֆոնը կրկնեց Դել Պիերոյի ռեկորդը

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կրկնել է թիմի նախկին խաղացող, իտալացի Ալեսանդրո Դել Պիերոյի ռեկորդը Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսի» հետ անցկացրած հանդիպումների քանակով։

«Ուդինեզեի» հետ հանդիպումը 41-ամյա Բուֆոնի համար դարձավ 478-րդն Իտալիայի առաջնությունում։

Բուֆոնն ընդհանուր առմամբ Իտալիայի առաջնությունում անցկացրել է 646 հանդիպում։ Ռեկորդակիրը «Միլանի» նախկին խաղացող Պաոլո Մալդինին է՝ 647 հանդիպում։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» «Ուդինեզեին» հաղթել է 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում