19:55  ,  15 դեկտեմբերի, 2019

«Յուվենտուսի» հաղթանակն ու Ռոնալդուի դուբլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում մրցեց «Ուդինեզեի» հետ։ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Թուրինյան թիմի կազմում աչքի ընկավ նաեւ իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին։

«Յուվենտուսը» 39 միավորով բարձացավ առաջին տեղ։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ինտերը» հետ է 1 միավոր։ «Ուդինեզեն» 17-րդն է՝ 15 միավոր։

«Ատալանտան» 1։2 հաշվով պարտվեց «Բոլոնիային» եւ 28 միավորով մնաց 6-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Յուվենտուս» - «Ուդինեզե»՝ 3։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու,9, 37, Լեոնարդո Բոնուչի, 45 - Իգնասիո Պուսետո, 90+4

«Բոլոնիա» - «Ատալանտա»՝ 2:1

Ռոդրիգո Պալասիո, 12, Անդրեա Պոլի, 53 - Ռուսլան Մալինովսկի, 60

Հեռացում՝ Դանիո Լարանժերա («Ատալանտա»), 88, երկրորդ դեղին քարտ

«Միլան» - «Սասուոլո»՝ 0։0

«Ռոմա» - ՍՊԱԼ՝ 21։00 (Երեւանի ժամանակ)

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում