19:53  ,  15 դեկտեմբերի, 2019

«Տոտենհեմը» ավելացված ժամանակում կորզեց հաղթանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» չհաղթեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» եւ հաղթեց 2։1 հաշվով։ 

Արդեն 8-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը վերականգնեցին հաշվի հավասարությունը Ադամա Տրաորեի գոլի շնորհիվ։ Սակայն ավելացված ժամանակում բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը հաղթանակ բերեց լոնդոնյան թիմին՝ 2։1։

«Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարությամբ տանը մրցեց Լիվերպուլի «Էվերտոնի» հետ։ 36-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը։ Դաշտի տերերին պարտությունից փրկեց անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի գոլը 77-րդ րոպեին՝ 1։1։

«Տոտենհեմը» 26 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 25 միավորով 6-րդն է։ «Վուլվերհեմփթոնը» 8-րդն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 1։2 (տեսանյութ)

Ադամա Տրաորե, 67 - Լուկաս Մոուրա, 8, Յան Վերտոնգեն, 90+1

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 1։1 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 77 - Վիկտոր Լինդելյոֆ, 36, ինքնագոլ

«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում