19:11  ,  15 դեկտեմբերի, 2019

Լուկաս Մոուրա․ Հավատում եմ, որ կարող ենք տիտղոս նվաճել Մոուրինյոյի ղեկավարությամբ

Լոնդոնի «Տոտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան դրական սպասումներ ունի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքից։

«Բոլորն են ուրախ աշխատել Մոուրինյոյի հետ։ Բոլորը գիտեն նրա հաջողությունների մասին մարզչական կարիերայում։ Նրա ղեկավարած բոլոր ակումբները նվաճել են տիտղոսներ։ Հիմա մենք են ստացել հնարավորություն սովորել նրանից։ Հավատում եմ, որ կարող ենք տիտղոս նվաճել Մոուրինյոյի ղեկավարությամբ։

Ամեն մարզիչ ունի իր մտածելակերպը։ Ժոզեն միշտ խոսում է խաղացողների հետ, օգնում բացահայտել ուժերը, ցույց տալ ուժեղ կողմերը»,- 27-ամյա Մոուրայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում