16:33  ,  15 դեկտեմբերի, 2019

Զիդան․ Բոլորին է հայտնի, որ ես շատ լավ գիտեմ Մբապեին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է լուրերը, թե Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է տեղափոխվել Արքայական ակումբ։

«Մբապեն խաղում է ՊՍԺ-ում, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում նրանց մոտ։ Բոլորին է հայտնի, որ ես շատ լավ գիտեմ Մբապեին, բայց ես պետք է հարգանքով վերաբերվեմ նրա ակումբին»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։

20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 10 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում, Չեմպիոնների լիգայի 5 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English