15:26  ,  15 դեկտեմբերի, 2019

Մորատա․ Վստահ եմ, որ Ֆելիշը կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մեկը

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան վստահ է, որ այս ամռանը «Բենֆիկայից» «Աթլետիկո» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

«Ֆելիշը գերազանց խաղացող է։ Նա երիտասարդ է, կենտրոնացած եւ տարված ֆուտբոլով։ Նա գիտակցում է ամբողջ պատասխանատվությունը։ Չնայած լուրջ ճնշմանը, նա կդառնա լավագույններից մեկն աշխարհում, եթե շարունակի նույն համառությամբ մարզվել։ Վստահ եմ, որ Ֆելիշը կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների մեկը»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 20-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս