18:20  ,  15 դեկտեմբերի, 2019

Կանտեն ցանկանում է «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ցանկանում է հաջորդ ամռանը փոխել ակումբը։ Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացողի առաջնահերթությունը Մադրիդի «Ռեալն» է, հաղորդում է Goal.com-ը։

28-ամյա Կանտեի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա 2016-ին «Լեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Չելսի»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կանտեն մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում