12:24  ,  15 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ հիմա Պրեմյեր լիգայի տիտղոսը նվաճելն ավելի բարդ է, քան նախկինում։

«Մինչեւ մեր տիտղոսները չեմպիոնության համար պետք էր 85-90 միավոր։ Հիմա պետք է գրեթե 100 միավոր։ Անհավանական խաղացողների շնորհիվ մենք եւ «Լիվերպուլը» բարձրացրել ենք այդ նշաձողը։

Հիմա պետք է դարձյալ հասնել այդ մակարդին։ Բայց կարծում եմ՝ երկու մրցաշրջանում 198 միավոր հավաքելը հեշտ չէ։ Ես գիտեի, որ այպես կլինի եւ չէի ցանկանում շատ մտածել այդ մասին մրցաշրջանից առաջ։ Բայց կարծում եմ՝ մենք կկարողանանք դարձյալ հասնել դրան»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլը» 17 խաղից հետո վաստակել է 49 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդն է։ 17-րդ տուրում մանչեսթերյան թիմը կհյուրընկալվի «Արսենալին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում