11:26  ,  15 դեկտեմբերի, 2019

Ֆրենկ Լեմպարդ․ Ծայրահեղություների չենք դիմի այս պարտությունից հետո

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Բորնմութից» տանը կրած պարտությունը՝ 0։1։ Պրեմյեր լիգայի նախորդ հինգ խաղից չորսում «Չելսին» պարտություն է կրել։

«Հասկանում եմ, թե ինչ են զգում ֆուտբոլիստներն այս պարտությունից հետո։ Ծայրահեղությունների չենք դիմի, առավոտյան ծանր մարզումների կամ տեսագրությունների երկար դիտումների չենք անցնի։

Առջեւում ունենք երկար շաբաթ, որի ընթացքում խաղացողները կարող են հանգստանալ, ժամանակ տրամադրել ընտանիքներին։ Դրանից հետո կվերադառնանք աշխատանքին եւ կկենտրոնանանք «Տոտենհեմի» դեմ խաղի վրա։

Ֆուտբոլիստներից որեւէ մեկին չեմ կարող մեղադրել լիարժեք չդրսեւորվելու համար, սակայն պետք է հասկանանք, որ հիմա մեր խաղը չի ստացվում»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Չելսին» 29 միավորով չորրորդ տեղում է։

«Տոտենհեմ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում