10:33  ,  15 դեկտեմբերի, 2019

Գրիզման․ Երբեք չեմ տոնի գոլերս «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումներում

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է ոչ ոքի արդյունքը «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում։ Գրիզմանը դարձել էր գոլի հեղինակ։ Խաղն ավարտվել էր 2։2 հաշվով։ «Բարսելոնան» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալը» հետ է

«Մենք լավ էինք համագործակցում եւ ունեինք վտանգավոր պահեր։ Ձգտում էինք խփել երրորդ գոլը, բայց չկարողացանք։ Երկու թիմերն էլ կարող էին հաղթել։ Բայց հիմա մենք պետք է մտածենք «Ռեալի» հետ առաջիկա դիմակայության մասին։

Երբեք չեմ տոնի գոլերս «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումներում։ Ես հարգունք նրանց, ովքեր ինձ տվել են ամեն ինչ»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Marca-ն։

28-ամյա Գրիզմանը «Ռեալ Սոսյեդադի» երրիտասարդական եւ գլխավոր թիմերում հանդես է եկել 2005-2014 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում