01:53  ,  15 դեկտեմբերի, 2019

«Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում մրցեց «Օսասունայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան իսպանացիներ՝ հարձակվող Ալվարո Մորատան եւ կիսապաշտպան Սաուլը։

«Աթլետիկոն» 29 միավորով չորրորդ տեղում է եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Սեւիլիայից» հետ է 2 միավոր։ «Օսասունան» 10-րդն է՝ 23 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Աթլետիկո» - «Օսասունա»՝ 2։0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 67, Սաուլ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում