23:30  ,  14 դեկտեմբերի, 2019

«Նապոլին» պարտվեց Գատուզոյի նորամուտի խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Պարմայի» հետ։ Դաշտի տերերն առաջին հանդիպումն անցկացրին գլխավոր մարզիչի պաշտոնում Կարլո Անչելոտիին փոխարինած Ջենարո Գատուզոյի ղեկավարությամբ եւ պարտություն կրեցին 1։2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Պարմայի» կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկի (Շվեդիա)։ «Նապոլին» հաշվի հավասարությունը վերականգնեց 64-րդ րոպեին լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկի գոլի շնորհիվ։ Ավելացված ժամանակում «Պարման» կարողացավ խփել հաղթական գոլը։ Աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Ժերվինյոն։

«Պարման» 24 միավորով 7-րդ տեղում է, «Նապոլին» ունի 21 միավոր եւ 8-րդն է։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Նապոլի» - «Պարմա»՝ 1։2 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 64 - Դեյան Կուլուշեւսկի, 4, Ժերվինյո, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում