22:16  ,  14 դեկտեմբերի, 2019

Ազարը մտադիր է «Ռեալից» հեռանալուց հետո վերադառնալ «Չելսի»

Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը մտադիր է վերադառնալ Լոնդոնի «Չելսի», որից այս ամռանն է տեղափոխվել Իսպանիա։

«Երբ հեռանամ «Ռեալից», կվերադառնամ «Չելսի»։ Հնարավորության դեպքում, հետեւում եմ լոնդոնյան ակումբի խաղերին։ Հիմա «Չելսիում» խաղում են երիտասարդներ, որոնք շատ լավն են։ Առայժմ կատարում եմ իմ աշխատանքը «Ռեալում», բայց հետո կվերադառնամ»,- Ազարի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 28-ամյա Ազարը մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում