21:01  ,  14 դեկտեմբերի, 2019

«Չելսին» պարտվեց, «Լեսթեր Սիթին» բավարարվեց 1 միավորով (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Նորվիչ Սիթիի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

«Լեսթեր Սիթին» 39 միավորով երկրորդ տեղում է եւ 10 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից»։ Երրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» 16 խաղից հետո ունի 32 միավոր։

Լոնդոնի «Չելսին» տանը 0։1 հաշվով պարտվեց «Բորնմութին» եւ 29 միավորով չորրորդն է։

«Չելսիից» 4 միավոր է հետ 5-րդ տեղում ընթացող «Շեֆիլդ Յունայթեդը», որը 2։0 հաշվով պարտության մատնեց «Աստոն Վիլային»։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Նորվիչ Սիթի»՝ 1։1 (տեսանյութ)

Թիմ Քրուլ, 38, ինքնագոլ - Տեեմու Պուկի, 26

«Չելսի» - «Բորնմութ»՝ 0։1 (տեսանյութ)

Դեն Գոսլինգ, 84

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 2։0

Ջոն Ֆլեկ, 50, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում