20:21  ,  14 դեկտեմբերի, 2019

«Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» տանը խաղաց Բրեմենի «Վերդերի» հետ եւ առավելության հասավ 6։1 հաշվով։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, դուբլի հեղինակ՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիան» 27 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է երրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիային», որը գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսի, անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի, բելգիացի հարձակվող Տորգան Ազարի եւ գերմանացի կիսապաշտպան Նիկո Շուլցի գոլերի շնորհիվ հյուրընկալվելիս 4։0 հաշվով հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 6։1 (տեսանյութ)

Ֆիլիպե Կոուտինյո, 45, 63, 78, Ռոբերտ Լեւանդովսկի, 45+4, 72, Թոմաս Մյուլեր, 75 - Միլոտ Ռաշիցա, 24

«Մայնց» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0։4 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 32, Ջեյդոն Սանչո, 66, Տորգան Ազար, 69, Նիկո Շուլց, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով