21:48  ,  14 դեկտեմբերի, 2019

Կոնտեն բոյկոտել է ասուլիսը՝ բողոք հայտնելով Corriere dello Sport-ի հրապարակման դեմ

Միլանի «Ինտերն» ու թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բոյկոտել են Իտալիայի առաջնության 16-րդ տուրու «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսը՝ բողոք արտահայտելով իտալական հեղինակավոր Corriere dello Sport-ի դեմ, հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Մամուլի ասուլիսը տեղի չի ունենա, որպես ազդանշան բոլոր լրատվամիջոցներին․ պետք է հարգել մարդկանց»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Ինտերը» 1։2 հաշվով պարտվել էր գրեթե երկրորդ կազմով հանդես եկած «Բարսելոնային» եւ դուրս մնացել պայքարից։ «Ինտերը» խմբում գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Corriere dello Sport-ը քննադատական հոդված էր հրապարակել՝ թիրախավորելով «Ինտերին»։ Կոնտեն հրապարակումը համարել է վիրավորական։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում