19:42  ,  14 դեկտեմբերի, 2019

Նեյմարին նկատել են հայտնի ռուսաստանցի մոդելի հետ (ֆոտո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին նկատել են հայտնի ռուսաստանցի մոդել Սաշա Լուսի հետ։

27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը Սաշա Լուսի հետ է ժամանել Փարիզում անցկացված բարեգործական երեկոյին, հաղորդում է Sportbuzzer-ը։

AEM ընկերության կազմակերպած միջոցառման ընթացքում հանգանակած գումարը կհատկացվի Ռուանդայի անապահով ընտանիքների երեխաներին։

2019-ին 27-ամյա Սաշա Լուսը նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Աննա» ֆիլմում՝ կատարելով գլխավոր դերը։

View this post on Instagram

A post shared by Sasha Luss (@sashaluss) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում