19:08  ,  14 դեկտեմբերի, 2019

Մոհամեդ Սալահն առաջ անցավ Լուիս Սուարեսից

Եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» խփած գոլերի քանակով առաջ անցավ անգլիական թիմի նախկին հարձակվող, ուրուգվայցի Լուիս Սուարեսին, որն այժմ հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում»։

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Լիվերպուլը» 2։0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», Սալահը դարձավ դուբլի հեղինակ՝ լիվերպուլյան ակումբում իր գոլերի քանակը հասցնելով 84-ի։ Լուիս Սուարեսը խփել է 82 գոլ։

«Լիվերպուլի» լավագույն 20 ռմբարկուները պատմության մեջ

  1. Իան Ռաշ՝ 346 գոլ
  2. Ռոջեր Հանթ՝ 285
  3. Գորդոն Հոջսոն՝ 241
  4. Բիլի Լիդել՝ 228
  5. Սթիվեն Ջերարդ՝ 186
  6. Ռոբի Ֆաուլեր՝ 183
  7. Քենի Դալգլիշ՝ 172
  8. Մայքլ Օուեն՝ 158
  9. Հարի Չամբերս՝ 151
  10. Սեմ Ռեյբոուլդ՝ 130
  11. Ջեք Պարկինսոն՝ 128
  12. Դիք Ֆորշոու՝ 123
  13. Իեն Սենթ Ջոն՝ 118
  14. Ջեք Բալմեր՝ 110
  15. Ջոն Բարնս՝ 108
  16. Քեւին Քիգան՝ 100
  17. Ջոն Տոշակ՝ 96
  18. Մոհամեդ Սալահ՝ 84
  19. Ալբերտ Սթաբինս՝ 83
  20. Լուիս Սուարես՝ 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս