18:06  ,  14 դեկտեմբերի, 2019

«Ռոմայի» հայտացուցակը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» կընդունի ՍՊԱԼ-ին։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հանդիպմանը հայտավորել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա» - ՍՊԱԼ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

15 տուրից հետո «Ռոման» 29 միավորով 5-րդն է, ՍՊԱԼ-ը վաստակել է 9 միավոր եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում