15:40  ,  14 դեկտեմբերի, 2019

«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել Դիբալայի հետ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է Calciomercato-ն:

«Յուվենտուսն» արդեն բանակցություններ է սկսել Դիբալայի ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ կողմերը համաձայնության կգան առաջիկա շաբաթների ընթացքում:

Արգենտինացի հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English