13:16  ,  14 դեկտեմբերի, 2019

Լեմպարդ. Խնդիրներ կունենամ, եթե «Չելսիի» ղեկավարությանը խնդրեմ ձեռք բերել Մեսիին կամ Ռոնալդուին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը նշել է, որ ակումբը ծրագրում է ձեռքբերումներ ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Ակումբի ղեկավարության հետ քննարկել եմ տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվելիք աշխատանքը:

Տրանսֆեր իրականացնելիս պետք է ուշադրություն դարձնենք ֆուտբոլիստների տարիքի և արժեքի վրա: Իհարկե, եթե ես խնդրեմ ակումբի ղեկավարությանը ձեռք բերել Մեսիին կամ Ռոնալդուին, ապա խնդիրներ կունենամ»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Չելսին» 29 միավորով չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում