11:50  ,  14 դեկտեմբերի, 2019

Էմերին հրաժարվել է գլխավորել «Էվերտոնը»

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին չի գլխավորի անգլիական «Տոտենհեմը», տեղեկացնում է Marca-ն:

48-ամյա մասնագետը չի կարողացել համաձայնության գալ «Տոտենհեմի» հետ անձնական պայմանագրի կետերի շուրջ:

Ունաի Էմերին առաջարկներ է ստացել նաև Չինաստանի առաջնությունը ներկայացնող ակումբներից, սակայն մերժել է դրանք:

Հիշեցնենք, որ Էմերին «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսին: Իսպանացի մասնագետը պաշտոնանկ է արվել այս տարվա նոյեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English