22:38  ,  13 դեկտեմբերի, 2019

Ջեյմս Միլները նոր պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը երկարաձգել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլների պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Միլների գործող պայմանագիրը Չեմպիոնների լիգայի գավաթակրի հետ նախատեսված էր մինչև հաջորդ տարվա հունիս:

Ջեյմս Միլները «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English