10:45  ,  14 դեկտեմբերի, 2019

«Լիվերպուլը» յուրահատուկ տեսանյութով ամփոփել է 2019 թվականը

Անգլիական «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ամփոփված են 2019 թվականին ակումբի լավագույն պահերը:

2019 թվականին «Լիվերպուլը» դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր:

Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլն» առաջատար է՝ 46 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում