00:45  ,  14 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլան կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը կարող է խզել պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ:

The Times-ի հաղորդմամբ՝ Գվարդիոլայի պայմանագիրը հնարավորություն է տալիս իսպանացի մասնագետին պայմանագրի ժամկետի ավարտից 1 տարի առաջ առանց փոխհատուցում վճարելու հեռանալ ակումբից:

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը դժգոհ է Գվարդիոլայի աշխատանքից և մտածում է 48-ամյա մասնագետին պաշտոնանկ անելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում