21:47  ,  13 դեկտեմբերի, 2019

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդին» 2 կամ 3 ձեռքբերում է հարկավոր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ մանչեսթերյան ակումբը պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կազմը:

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը համեմատենք այլ թիմերի կազմերի հետ, ապա կնկատենք, որ մենք այնքան էլ թույլ չենք, սակայն կարծում եմ, որ մեզ, այնուամենայնիվ, 2 կամ 3 ձեռքբերում է հարկավոր:

Մրցաշրջանի կարևորագույն հատվածն առջևում է, և մենք պետք է հաճախ փոփոխություններ կատարենք թիմի մեկնարկային կազմում»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է շուրջ 90 միլիոն եվրո տրամադրել «ՌԲ Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու նպատակով:

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նաև Մադրիդի «Աթլետիոկյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսի ծառայություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English