20:50  ,  13 դեկտեմբերի, 2019

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Ալկմարի» դեմ խաղում Գրինվուդը դարձել է դուբլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տարել 4:0 հաշվով:

Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Դիոգու Ժոտան, «Ռենի» պաշտպան Ժորիս Նյանյոնը և «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում